«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2012-02-24 | #35, 2012-02-25 | #36, 2012-02-28


ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ, ԻՐԵՆՑ «ՍԵՓԱԿԱՆ» ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

ՀՀԿ-ից գործարար պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը եւ Խաչիկ Մանուկյանը երեկ առանձին-առանձին, ի պատասխան լրագրողների հարցերի, խորհրդարանում հաստատեցին, որ մեծամասնական կարգով կրկին դնելու են իրենց թեկնածությունը` նոր խորհրդարանում եւս պատգամավոր դառնալու համար: «Ո՞ր ընտրատարածքում» հարցին ի պատասխան հնչում էր զարմանքախառն պատասխան` «Իմ սեփական»: Հիշեցնենք, որ Ռ. Հայրապետյանն ընտրվել է Ավանից, Ս. Ալեքսանյանը` Մալաթիա-Սեբաստիայից, Խ. Մանուկյանը Արագածոտնից (Թալինի տարածք): Օլիգարխների դեմն առնել կլինի՞:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4