«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2012-02-24 | #35, 2012-02-25 | #36, 2012-02-28


ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅՍՈՒՊԵՐՍԹԱՐ-5» ԵՐՐՈՐԴ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳԸ

«Ազգը» շարունակում է լուսաբանել «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար-5» նախագիծը, որի երրորդ գալա-համերգը նվիրված էր 60-70-ականների հայկական հիթերի ժամանակակից ոճական մեկնաբանությանը: Նշենք, որ հեռուստադիտողների ձայների քվեարկության արդյունքում նախագծից դուրս են մնացել Երեւանիցՙ Լիլիթ Խաչատրյանը, Աբովյանիցՙ Վարդինե Ավագյանը: Իսկ Ջուլիետտա Սարգսյանը երրորդ գալա-համերգին չմասնակցեց հիվանդության պատճառով: Եթե Ջուլիետտան չկարողանա մասնակցել չորրորդ գալային, ապա, ըստ ծրագրի կանոնադրության, դուրս կմնա նախագծից: Գալային մասնակցած 9 մասնակիցները ներկայացրեցին բոլորի կողմից սիրված հայկական հիթերՙ 60-70-ականների հանդերձանքով եւ ժամանակակից մշակումներով: Գուցե երիտասարդներին այդ ոճի երգերը ներկայացնելը դուր գա, սակայն նրանց, ովքեր այդ երգերը լսել ենՙ կարծես թե չհավանեցին: Ինչեւէ, փոխվում են ժամանակները, փոխվում են նաեւ ոճերը: Կարեւորն այն է, որ հնչում են հայկական ստեղծագործություններ, որոնք չեն մոռացվել շուրջ կես դար:

Իսկ այժմ ներկայացնենք ըստ հերթականության այն մասնակիցներին, որոնց օգտին կարող են քվեարկել հեռուստադիտողները մինչեւ երեքշաբթի օրը ժ. 00:00-ին: Իսկ քվեարկության արդյունքներին կարող եք տեղեկանալ չորեքշաբթի ժամը 17:10-ին «Շանթի» եթերում:

01 համարով հանդես է եկել Լիաննա Արոյանըՙ «Մեր սերը երբեք» երգով

02-ըՙ Արմեն Մարդանյանի համարն էՙ «Ով սիրուն, սիրուն»

03-ի տակ հանդես եկավ Ռիմա Ֆարսյանըՙ «Կարուսել» երգով

04-ը Անահիտ Հարությունյանին քվեարկելու համարն էՙ «Իրիկնային Երեւան»

05-ըՙ Սոնա Ռուբենյանՙ «Դու հեռացար»

06-ը Էլիզաբեթ Ադիկյանՙ «Քեզ հետ, իմ սեր»

07-ըՙ Արթուր Մացակյանՙ «Հայկական տանգո»

08-ըՙ Արաքսյա Ամիրխանյանՙ «Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ»

09-ըՙ Երվանդ Մաթեւոսյանՙ «Հայուհի գեղեցիկ»:

Հիշեցնենք, որ քվեարկել կարելի է աշխարհի տարբեր երկիներից: Իսկ քվեարկության մանրամասներին կարող եք ծանոթանալ եւ նաեւ քվեարկել անվճար «Շանթ» հեռուստաընկերության պաշտոնական կայքէջում. www.shanttv.com

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4