«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2012-02-24 | #35, 2012-02-25 | #36, 2012-02-28


ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հայկական ֆուտբոլային ակումբները շարունակում են նախապատրաստությունը մարտի 24-ին մեկնարկելիք ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը: Գյումրիի «Շիրակն» ավարտեց ուսումնամարզական հավաքն Անթալիայում ու վերադարձավ Հայաստան: Շիրակցիներն ավարտական խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Լեհաստանի առաջին խմբի առաջնության մասնակից «Արկայի» հետ:

Կիպրոսում հանգրվանած «Միկան» ստուգողական խաղում 0-1 հաշվով զիջեց Իվանովոյի «Տեքստիլչիկին»: Նույն երկրում ուսումնամարզական հավաքի մեջ գտնվող Դիլիջանի «Իմպուլսն» էլ 1-3 հաշվով պարտվեց Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիային»: Իսկ ահա նույնպես Կիպրոսում մարզվող «Փյունիկը» 5-0 հաշվով հաղթեց տեղի առաջնության 3-րդ խմբում հանդես եկող «Ֆրենարոսին»: Այդ խաղում 2 գոլ խփեց Կամո Հովհաննիսյանը, մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Մանոյանը, Վարդան Բակալյանն ու Էդգար Հարությունյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4