ՀՀ հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկիի» հետ: Նա այդ թիմում հանդես կգա 87 համարի մարզաշապիկով:
Հունվարին Եդիգարյանը հաջող փորձաշրջան էր անցել «Խիմկիում», սակայն թիմը ֆինանսական դժվարությունների պատճառով չէր կարողացել գործարքը կնքել: Անցած մրցաշրջանում Եդիգարյանը վերադառնալով Իրանից, վարձավճարով հանդես եկավ «Բանանցում»: