«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


ՀՈԼՈՔՈՍԹԻ ԴԵՊՔՈՒՄՙ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄՙ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ...

Սարկոզին հանձնարարեց նոր օրինագիծ պատրաստել

Փարիզից Ժան Էսքիյանը «Ազգին» տեղեկացնում է, որ երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նույն երկրի Սենատի 2012 թ. հունվարի 23-ի օրինագծին, այն համարելով հակասահմանադրական, պատճառաբանելով, որ պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրինագիծը իբր սահմանափակում է խոսքի ազատությունը:

Հիշեցնենք, որ նախագահ Նիկոլա Սարկոզին օրինագծի սահմանադրականության մասին 65 սենատորների կողմից Սահմանադրական խորհրդին դիմելու առթիվ հայտարարել էր, որ օրինագծի մերժման դեպքում նորն է մտցնելու խորհրդարան, միաժամանակ առաջարկելով խորհրդին ստուգել հրեական Հոլոքոսթի մասին գործող նմանօրինակ օրենքի սահմանադրականությունը:

Ավելի ուշ Փարիզի մեր թղթակիցը տեղեկացրեց, որ նախագահ Սարկոզին երկրի կառավարությանը հանձնարարել է օրինագծի նոր տեքստ պատրաստելՙ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը: Նախագահն իր այս նախաձեռնությանը հանգել է խորաչափելով օրենքի կողմնակիցների հուսախաբությունն ու կսկիծը, միաժամանակ հասկանալով, որ ցեղասպանության ժխտումը ոչ միայն վիրավորում է զոհերի հիշատակը եւ նրանց հետնորդների արժանապատվությունը, այլեւ սպառնում է համայնքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4