Պրոֆ. Ռոբերտ Հյուսենը մարտի 4-ին Կալիֆոռնիայի «Միշըն հիլզ» թաղամասում գտնվող Արարատ-Էսքիճյան թանգարանի Հասմիկ Մկրտիչյանի անվան դահլիճում դասախոսություն է կարդալու «Մխիթարյանների նպաստը Հայկական վերածննդյանը» թեմայով, տեղեկացնում է այդ առթիվ ստացված հաղորդագրությունը:
Անգլերեն լեզվով դասախոսությունը, որի կազմակերպիչներն են վերոնշյալ թանգարանը, «Մշակույթի հայ երազողները» կազմակերպությունը եւ Հայկական ուսումնասիրությունների հետազոտությունների ազգային ասոցիացիան (ՆԱԱՍՐ), հիմնականում անդրադառնում է Մխիթար Սեբաստացու հիմնադրած Մխիթարյան միաբանության կրթական եւ հրատարակչական գործունեությանը:
Պրոֆ. Հյուսենը իր դոկտորականն է պաշտպանել Ջորջթաունի համալսարանում, որտեղ նա հայ եւ կովկասյան ժողովուրդների պատմությունն է ուսումնասիրել պրոֆ. Թուրմանովի ղեկավարության ներքո: 1967-1999 դասավանդել է ռուսական եւ բյուզանդական պատմություն Նյու Ջերսիի Ռոուն համալսարանում: Տարբեր առիթներով դասախոսություններ է կարդացել հայոց պատմության վերաբերյալ թեմաներով: Թարգմանել է Անանիա Շիրակացու «Հայոց աշխարհագրությունը»: Հեղինակ է «Հայաստան: Պատմական ատլաս» կոթողային աշխատության եւ բազմաթիվ հոդվածների:
Հ. Ծ.