«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


ԲԵՆԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ

Վերջերս հրատարակված «Դյուցազնագրքում» իր արժանի տեղն է գտել Գինեսի ռեկորդակիր, 55-ամյա Բենիկ Իսրայելյանը, որին օրերս Գագիկ Ծառուկյանը հանձնեց ռեկորդի գրանցման հավաստագիրը:

Օրերս Բենիկ Իսրայելյանը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու նոր հայտ ներկայացրեց: Նա աջ ձեռքի միջնամատով բարձրացրեց 121 կգ 700 գրամ ծանրությունը եւ 8 վրկ պահեց 25 սմ բարձրության վրա: Սա հայ դյուցազունի նոր նվաճումն է, որը գերազանցում է 2011-ի հունիսի 11-ին սահմանած իր նախորդ ռեկորդը: Այդ օրը Բենիկը Գինեսի ռեկորդ սահմանեց, որն արդեն գրանցում է ստացել հանրահայտ գրքում: Ընդ որում ռեկորդը գրանցելու համար Բենիկին անհրաժեշտ էր բարձրացնել 104 կգ 300 գրամ ծանրությունը, սակայն հայ դյուցազունը գերազանցեց նորմատիվը: Նա աջ ձեռքի միջնամատով 116 կգ 900 գրամ ծանրությունը բարձրացրեց 20 սմ ու պահեց 7 վրկ: Այժմ Բենիկ Իսրայելյանը համապատասխան փաստաթղթերն է պատրաստում նոր ռեկորդը Գինեսի գրքում գրանցելու համար:

Երեւանցի Բենիկ Իսրայելյանը վաղ հասակից է զբաղվել սպորտով, մասնավորապեսՙ ծանրամարտով: Տեղեկանալով «Դյուցազնագրքի» մասին, նա գտավ իր մարզաձեւը, որը կարող էր հետաքրքրել ու զարմացնել մարդկանց իր արտասովորությամբ: Քրտնաջան մարզումների շնորհիվ նրա մատն ամրացավ ու աստիճանաբար ավելացրեց բարձրացվող բեռան ծանրությունը:

Եվ ահա 2000-ի մայիսի 30-ին նա իր նորույթը ներկայացրեց «Դյուցազնագրքի» հանձնախմբին: 147 կգ ծանրությունը Բենիկը բարձրացրեց 20 սմ ու պահեց 4 վրկ: Դա «Դյուցազնագրքի» 20-րդ ռեկորդն էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4