«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2012-02-28 | #37, 2012-02-29 | #38, 2012-03-01


ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵՑԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ

24 տարի առաջ փետրվարի 27-29-ը ադրբեջանական Սումգայիթ քաղաքի հայ բնակչությունը ենթարկվեց անմարդկային հարձակումների: Պետական մակարդակով կազմակերպված ջարդերի զոհ դարձան այդ քաղաքում բնակվող հայերը: Դրանք ոչ թե խուլիգանական արարքներ էին, այլ հայերի ցեղասպանություն: Այս մասին փետրվարի 29-ին Պրահայում ՀՀ դեսպանությունում հայտարարեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը : Լրագրողների եւ հայ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված ձեռնարկում դեսպանը ներկայացրեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի դիտումից առաջ դեսպան Սեյրանյանը մի անգամ եւս նշեց, որ Սումգայիթում հայերը ենթարկվել են անասելի տանջանքների, կտտանքների, նրանցից շատերին սպանել են, իսկ հետո նաեւ այրել: Սումգայիթի հայերի բնակարանները թալանվել են, նրանց գույքը փչացվել է եւ ոչնչացվել:

Պատասխանելով լրագրողների հարցերին, դեսպանը նաեւ ընդգծեց, որ չնայած Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի դեմ քարոզչություն է իրականացնում, սակայն ինքը հպարտ է, որ չեխահայ համայնքը կազմակերպված հակահարված է տալիս ադրբեջանական քարոզարշավին, ինչպես դա եղավ վերջերս Խոջալուի հետ կապված միջոցառումների ժամանակ:

ՕՐԵՐ ամսագիր, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4