Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Զարգացման հայկական գործակալության» (ԶՀԳ) խորհրդի երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, տեղեկացրել է, որ 2011-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 6 մլրդ դրամ (շինարարություն, վերականգնվող էներգետիկա եւ արտադրություն), արտահանման խթանումը` շուրջ 3,9 մլրդ դրամ (սննդարդյունաբերություն, բնական քարերի վերամշակում եւ այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ եւ ցուցահանդեսներ, իրականացվել են տեղեկատվական օժանդակության աշխատանքներ: Վարչապետը հանձնարարել է ԶՀԳ գլխավոր տնօրենին մշակել եւ հաջորդ նիստին ներկայացնել ռազմավարության իրականացման 2012-ի միջոցառումների ծրագիր:
Ա. Մ.