Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի Հայաստանի ներկայացուցչությունը երեկ համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հայկական կողմից ստորագրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը , ռուսական կողմից` Վիկտոր Կրիվոպուսկովը : Նրանք նշեցին, որ հուշագրի նպատակն է զարգացնել հայ-ռուսական տնտեսական կապերը, կազմակերպել բիզնես-ֆորումներ, կոնֆերանսներ, սեմինարներ, ցուցահանդեսներ եւ այլն:
Ա. Մ.