ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման գծով տեղակալ Հուսեին Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքի վերաբերյալ:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղություններից մեկն է, եւ կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը ԱԳԳԾ-ի շրջանակներում:
Կողմերը քննարկել են պաշտպանության եւ ճգնաժամերի կառավարման ոլորտներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: