Մարտի 1-4-ը Կիպրոսում կայանալիք ստենդային հրաձգության Գրան պրիի խաղարկության հերթական փուլին Հայաստանից կմասնակցեն 5 հրաձիգներ: Նրանց թվում են աշխարհի եռակի չեմպիոնուհի, 42-ամյա Երջանիկ Ավետիսյանն ու նրա որդիներըՙ Միշա եւ Վոլոդյա Բարսեղյանները: Վերջիններս անցյալ տարի Բելգրադում կայացած Եվրոպայի գավաթի խաղարկությունում հաջող ելույթ էին ունեցել:
Ինչպես տեղեկացրել ենք, Երջանիկ Ավետիսյանին չհաջողվեց 2012-ի Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգիր նվաճել: Սակայն չի բացառվում, որ տիտղոսակիր մարզուհին, այնուամենայնիվ, մեկնի Լոնդոն: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դիմել է հրաձգության միջազգային ֆեդերացիայինՙ խնդրելով Երջանիկ Ավետիսյանին թույլատրել մասնակցելու օլիմպիական խաղերին: