Chesspro.ru կայքէջը ամեն ամիս որոշում է ամսվա լավագույն պարտիան: Գրոսմայստերներից կազմված ժյուրիի որոշմամբ հունվարի լավագույն պարտիա է ճանաչվել Վեյք Ան Զեեում կայացած Լեւոն Արոնյան-Անիշ Գիրի մրցախաղը: Այդ պարտիայում Արոնյանը գեղեցիկ ոճով հաղթեց Գիրիին: Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Վեյք Ան Զեեումՙ արժանանալով 10 հազար եվրո գլխավոր մրցանակին: