Ֆրանսիայում ընթացող շախմատի մրցաշարում հաջող ելույթներն են շարունակում հայ շախմատիստները: 5-րդ տուրում Դավիթ Հարությունյանի եւ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Գեւորգ Հարությունյանն էլ հաշտություն կնքեց Ալեքսեյ Բարսովի հետ: 6-րդ տուրում Դավիթ Հարությունյանը հաղթելով Չի Մին Նգուենին, վաստակեց 5 միավոր եւ եգիպտացի Բասեմ Ամինի հետ գլխավորեց աղյուսակը: Իսկ նախկին առաջատար Ալեքսանդր Ֆիեռը 5-րդ տուրում Անդրեյ Սումետսի հետ ոչ-ոքի խաղալուց հետո պարտվեց Բասեմ Ամինին:
6 տուրից հետո 4,5 միավորով 5-րդ տեղում է Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, որը ոչ-ոքի խաղաց Անդրեյ Սումետսի հետ: Գեւորգ Հարությունյանը եւս հաշտություն կնքեց Ադրիեն Դեմուտի հետ պարտիայում եւ 4 միավորով ընթանում է 10-րդ տեղում:
7-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Դավիթ Հարությունյանի եւ Բասեմ Ամինի մրցավեճը: Մխիթարյանը կմրցի Ալեքսեյ Բարսովի հետ, իսկ Գեւորգ Հարությունյանի մրցակիցը կլինի Չի Մին Նգուենը: