Իրանում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրին երիտասարդական հավաքականի 9 ըմբիշներ: Առավել հաջող էր մինչեւ 60 կգ քաշային Վահրամ Խաչատրյանի ելույթը: Հաղթելով իր մրցակիցներին, Վահրամը մտավ եզրափակիչ, որտեղ զիջեց Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Նուրբակիտ Թենգիզբաեւին: Հայ ըմբիշը պարգեւատրվեց արծաթե մեդալով:
Մինչեւ 66 կգ քաշայինների մրցավեճում բրոնզե մեդալի արժանացավ Սեյրան Սիմոնյանը: Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկով 23 միավորով գրավեց 6-րդ տեղը:
Իսկ ահա Հայաստանի առաջատար ըմբիշներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահումՙ նախապատրաստվելով մարտի 6-11-ը Բելգրադում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: