Անթալիայում ուսումնամարզական հավաքի մեջ գտնվող ՀՀ չեմպիոն «Ուլիսը» ստուգողական առաջին խաղում 1-3 հաշվով պարտվեց Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր «Գոմելին»: Արդեն 20-րդ րոպեին բելառուսական ակումբը բացեց հաշիվը: 36-րդ րոպեին Արտակ Գրիգորյանը հեռահար հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, սակայն քիչ անց բելառուս ֆուտբոլիստները հաշվի մեջ կրկին առաջ անցան: 2-րդ խաղակեսի սկզբում «Գոմելը» 3-րդ գնդակը խփեց: Հաջորդ հանդիպումն ուլիսցիները կանցկացնեն մարտի 3-ին Գրոդնոյի «Նեմանի» հետ: