Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Իմպուլսը» ստուգողական հերթական խաղում 0-7 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Մոսկվայի «Սպարտակից», որը նախապատրաստվում է մարտի 5-ին «Ռուբինի» հետ կայանալիք առաջնության հանդիպմանը: Սպարտակցիների կազմում հեթ տրիկի հեղինակ դարձավ Վելիտոնը, 2 գոլ խփեց Էմենիկեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Կոզլովն ու Ձյուբան: Սա «Իմպուլսի» վերջին հանդիպումն էր Կիպրոսում: