ԱՄՆ օդուժի հրամանատար Նորթան Շվարցը երեկ հայտարարեց, որ իր ենթակաները մշակել են հակաիրանական ռազմական գործողության ծրագիր: Այդ մասին հաղորդում է Բլումբերգ գործակալությունը:
Ամերիկացի զինվորականները մտադիր են հարվածներ հասցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմակայաններին, Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտներին, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների կենտրոնակայանին:
Բացի դրանից, ամերիկյան օդուժը լիցքավորման ինքնաթիռներ կհատկացնի իսրայելական կործանիչներին, որոնք պետք է ոչնչացնեն Իրանի միջուկային ենթակառույցը:
Ամերիկացիները նաեւ կարող են ամենածանր ոչ միջուկային մարտալիցքերՙ 9500 կլիոգրամանոց ռումբեր օգտագործել լեռներից մեկի տակ գտնվող Ֆորդոյի միջուկային կենտրոնի ոչնչացման նպատակով:
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հնարավոր գործողության մանրամասնությունները կքննարկեն Վաշինգտոնում արդեն մարտի 4-ինՙ իսրայելական պատվիրակության այցի առաջին օրը: