«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


ԻՐԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն

Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումները տարին գոնե մեկ անգամ հաջողվում են վերջին շրջանում, սակայն նոր հանդիպում կազմակերպելու վերջին երկու փորձերը չէին հաջողվում:

Հերթական անգամ ադրբեջանական լրատվամիջոցները, թուրքականներին հղում անելով, ներկայացնում են, թե ամեն դեպքում Նախիջեւանում անցկացվող հանդիպումներից հերթականը կարող է տեղի ունենալ մարտի 7-ին: Ահմեդ Դավութօղլուն, Ալի Աքբար Սալեհին եւ Էլմար Մամեդյարովը, ըստ այդմ, քննարկելու են տարածաշրջանում տիրող իրավիճակը, նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախորդՙ չկայացած հանդիպումը նախատեսված էր հունվարի 17-ին: Այս ընթացքում էլ տարածաշրջանում այնքան նոր հարցեր են կուտակվել, որ հատկապես երկկողմ ձեւաչափերում արտգործնախարարները նաեւ փոխադարձ մեղադրանքների կարիք կունենան արձագանքելու:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4