«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԻՐԱՆԻ ԴԵՄ

«Ազգ» օրաթերթը նախորդ համարներից մեկում անդրադարձել էր Ադրբեջանի եւ Իրայելի միջեւ կնքված խոշորագույն ռազմական գործարքին, որը գնահատվում է 1.6 միլիարդ դոլար: Համաձայն այդ պայմանագրի` Ադրբեջանը պետք է Իսրայելից ստանա անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) եւ հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ): Գործարքի կապակցությամբ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը երեկ «Արմատ»-ում շեշտեց, որ այս պահին Իսրայելից մեծ քանակությամբ զենք գնելը չի կարող ուղղված լինել Արցախի դեմ: Չի բացառվում, որ 10 տարի անց այդ զենքն օգտագործվի Արցախի դեմ, սակայն այսօր Իրանի դեմ օգտագործելու համար է»: Ըստ փորձագետի, ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բալանսը խախտված չէ: «Բացի դրանիցՙ Հայաստանը չունի հարձակողական բնույթի այնպիսի զենքեր, որոնց դեմ Ադրբեջանն ուղղեր նոր սպառազինությունը, որը պաշտպանողական բնույթի է: Նման զինտեխնիկան Ադրբեջանը կարող է օգտագործել միայն Իրանի դեմ»: Անդրադառնալով Իրանում Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին, որ սպառազինությունն ուղղված է բացառապես Արցախի դեմ, Հովհաննիսյանն ասաց, որ նման քայլն Ադրբեջանը պետք է փորձի քողարկել հայ-ադրբեջանական կոնֆլիկտով:

Ռազմական փորձագետի մեկնաբանությամբ` Ադրբեջանի սպառազինումից կարելի էր զգուշանալ, եթե գնվեին ցամաքային մարտի միջոցներ եւ հարձակողական զենքեր, որոնք իսկապես կարող էին ուղղվել Հայաստանի դեմ, սակայն Ադրբեջանը գնում է պաշտպանական զենքեր, մինչդեռ եթե պատերազմ սկսվի, ադրբեջանական կողմն է հարձակվելու, հայկականը` պաշտպանվելու:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4