ԼՂՀ պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում երկու օր առաջ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել էր ՊԲ ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Տիգրան Վարյանը: Զինվորի մահվան կապակցությամբ երեկ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 110 հոդվածի 1-ին մասին` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով:
ՀՀ Պն քննչական ծառայության փոխանցմամբ` գործը հարուցվել է ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական վարչությունում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հ. Հ.