«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը երեկ 67 կողմ եւ 1 դեմով ընդունվեց մինչ այդ ԱԺ դահլիճում ծավալված մի շարք տուրեւառումներից հետո: Քվեարկությանը չմասնակցեցին «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն` այդպիսով իրենց դուրս դնելով սահմանադրականության մեջ մինչեւ վերջ չհամոզած նախաձեռնություն ընդունելու պատասխանատվությունից: Իսկ թե որքան էին անկեղծ նախաձեռնողները, երբ ասում էին, թե այդպիսի օրենքի ընդունումը չպետք է կապել մոտեցող ընտրությունների հետ, ընդամենը մինչեւ մայիսի կեսերը պարզ կլինի, աստված մեր ժողովրդին ազատի ամեն տեսակի խժդժանքից ու մարտի 1-ի կրկնությունից: Օրենքի ընդունումը հենց մարտի 1-ի դեպքերի օրը լավագույն մտածումներով չի համակում մարդու, թեեւ Ազգային ժողովը երեկվա նիստի սկզբում 1 րոպե լռությամբ հարգեց 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը:
Մ. Խ.