2012-ի փետրվարին 2011-ի փետրվարի նկատմամբ գնաճը կազմել է 3 տոկոս: Այս ցուցանիշն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունըՙ ներկայացնելով սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2012-ի փետրվարին: Ընդ որում, 2012-ի հունվարի համեմատ գները նվազել են 0,9 տոկոսով:
Պարենային ապրանքների գները 2011-ի փետրվարի համեմատ աճել են 3,1 տոկոսով, իսկ այս տարվա հունվարի համեմատ` նվազել 1,3 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 2011-ի փետրվարի նկատմամբ աճել են 3,7 տոկոսով, իսկ հունվարի նկատմամբ` նվազել 0,4 տոկոսով, ծառայությունների գները նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել են 2,1 տոկոսով, հունվարի համեմատ` մնացել անփոփոխ:
Հիշեցնենք, որ գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է, հիմք ընդունելով շուրջ 500 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան:
Ա. Մ.