Գույքահարկի եւ հողի հարկի ապառքներից եւ տույժերից ազատելու օրենսդրական նախաձեռնությանն անդրադառնալովՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ նշեց, որ այս փաստաթղթի քննարկման ընթացքում նախագիծն էապես բարելավվել է: Ըստ վարչապետի, յուրաքանչյուր համաներում առաջին հերթին հարվածում է պարտաճանաչ հարկատուներին, որովհետեւ պետությունը ներում է նրանց, ովքեր պարտաճանաչ չեն եղել: «ԱԺ-ում առաջարկվող փոփոխություններն էապես մեղմացնում են այդ խնդիրը: Իսկապես, մնում են այն խմբերը, որոնք փոքր պարտավորություններ ունեն, եւ դրանք օբյեկտիվ պատճառներով են ձեւավորվել», ասաց նա:
Ա. Մ.