Օրեր առաջ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակից 33 մտավորական-արվեստագետներ համատեղ դիմում ստորագրեցին` ուղղված հասարակությանը: Այս մասին «Ազգը» տեղեկացրել է: Եվ ահա երեկ ՀԴԿ գրասենյակում նույն մտավորականները կրկին հավաքվել էին` քննարկման: Արծարծվեցին հարցեր` երկրում համակարգային անհրաժեշտ փոփոխությունների եւ նախընտրական այս շրջանում հասարակության բարոյա-հոգեբանական վիճակի վերաբերյալ:
Քննարկման ժամանակ, հաշվի առնելով հարցերի արդիականությունը, մանավանդ նախընտրական շրջանի համատեքստում, որոշվել է նման պարբերական հանդիպումները վերածել առավել բաց եւ ընդլայնված կազմով քննարկումների, որոնց կարող են մասնակցել հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները իրենց հուզող հարցերով ու առաջարկներով:
ՀԴԿ-ն ցանկացողներին հրավիրում է կուսակցության գրասենյակ ամեն չորեքշաբթի, ժամը 16:00-ից: