«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


ՄԱՅՐՆ ՈՒ ՊՏՈՒՂԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԲԺՇԿԻ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ

Փետրվարի 25-ին Աբովյան քաղաքի ծննդատանը միանգամից գրանցվեց մահվան 2 դեպք` մոր եւ նրա դեռեւս չծնված պտղի:

Մահացած կնոջ` Ֆլորա Աբգարյանի մայրը` Լուսիկ Աբգարյանը, պնդում է, որ աղջկան սպանել են. «Անեստեզոլոգը եղել է հարբած եւ անեստեզի խողովակը մի քանի անգամ մտցրել է աղջկաս կոկորդը եւ պատռել, ինչի հետեւանքով արյունը թափվել է շնչուղիներ»:

Երեկ տեղեկացանք, որ դատաքննչական փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են. փորձաքննությունը ցույց է տվել, որ Ֆլորան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից` եղել է շնչուղիների փակում արյունով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4