Բոստոնի դրամատուրգների թատրոնում մարտի 8-ից ապրիլի 1-ը ներկայացվելու է Ջոյս վան Դայքի «Տարագրվածները» հուշապատումը Ջուդի Բրահայի բեմականացմամբ, տեղեկացնում է «Միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում տեղադրված հայտարարությունը:
Ջոյսի այս ուշագրավ պատմության մեջ, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, հուշերն ու երազանքները միահյուսվում են տեւական ընկերության շուրջը: Նա ցեղասպանությունը վերապրողների սերնդից է եւ այդ հուզախառն պիեսում կարողացել է պատմել ինչպես իր, այնպես էլ բազմաթիվ այլ հայ ընտանիքների ոդիսականը, նշված է հայտարարության մեջ:
Հ. Ծ.