«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


ԱՐՈՆՅԱՆՆ ԻՐ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՀԱՍԱՎ

Հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը մարտի 1-ին հրապարակված ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում մարզական իր կարիերայում առայժմ ամենաբարձր վարկանիշին հասավ: Հունվարի համեմատ նա իր վարկանիշն ավելացրել է 15-ով եւ 2820 գործակցով զբաղեցնում է 2-րդ տեղը: Ցուցակը գլխավորող Մագնուս Կառլսենը պահպանել է վարկանիշըՙ 2835: Լավագույն եռյակը 2801 վարկանիշով եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը:

100 ուժեղագույն շախմատիստների թվում են հայաստանցի եւս 3 գրոսմայստերներ: Սերգեյ Մովսիսյանը 2702 վարկանիշով 43-րդ տեղից տեղափոխվել է 41-րդ հորիզոնական: Նա վարկանիշն ավելացրել է 2-ով: Վլադիմիր Հակոբյանը թեեւ պահպանել է տեղը 64-րդ հորիզոնականում, սակայն վարկանիշը (2684) նվազեցրել է 1-ով: Գաբրիել Սարգսյանն էլ 9-ով է նվազեցրել վարկանիշը (2674) եւ 66-րդ տեղից նահանջել է 72-րդ հորիզոնական: Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը 2671 վարկանիշով 76-րդ տեղում է:

Կանանց դասակարգման ցուցակը գլխավորում է Հուդիթ Պոլգարը 2709 վարկանիշով: Հայաստանից ամենաբարձր վարկանիշն ունի Էլինա Դանիելյանը (2478): Նա վարկանիշը նվազեցրել է 12-ով ու նահանջել է 5 հորիզոնականովՙ տեղափոխվելով 25-րդ տեղ: 2458 վարկանիշով 33-րդ տեղում է Լիլիթ Մկրտչյանը, որը 2 հորիզոնականով նահանջել է: Լիլիթ Գալոյանը 2364 վարկանիշով 98-րդ տեղում է: Նա վարկանիշը նվազեցրել է 2-ով ու մեկ տեղով նահանջել է:

Հայաստանն իր միջին վարկանիշով (2659) 4-րդ տեղում է: Առջեւում են Ռուսաստանը (2744), Ուկրաինան (2697) եւ Չինաստանը (2661): Ադրբեջանը 2640 վարկանիշով 10-րդն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4