«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


3 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Իրանի Ռաշտ քաղաքում մեկնարկել է շախմատի Խազարի գավաթի 10-րդ խաղարկությունը, որի 2 մրցաշարերին մասնակցում են հայաստանցի 6 շախմատիստներ: Գլխավոր մրցաշարում հաջող է մեկնարկել Լեւոն Բաբուջյանը: Մեկնարկային տուրում նա հաղթեց իրանցի Ալի Վալիզադեհին, իսկ հաջորդ մրցախաղում պարտության մատնեց ադրբեջանցի Միսրատդին Իսկանդարովին: 2 տուրից հետո Բաբուջյանը 100 տոկոսանոց արդյունքով 14 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:

A խմբի մրցաշարում է հանդես գալիս նաեւ բազմափորձ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Նա վաստակել է 1,5 միավոր: Արսենը նախ հաշտություն կնքեց իրանցի Ջաֆար Խամիսի հետ, ապա հաղթեց նրա հայրենակից Շահին Լորպարիզանգենեհին: Իսկ ահա նույն խմբում հանդես եկող Վլադիմիր Կանջարյանի մեկնարկն անհաջող էր: Նա պարտություններ կրեց վրացի Ակակի Շալամբերիձեի եւ իրանցի Բեհրանգ Բարզիգարի հետ պարտիաներում:

B խմբի մրցաշարին մասնակցող Մարիա Գեւորգյանն ու Հայկ Մարտիրոսյանը մեկնարկում 2-ական անընդմեջ հաղթանակ են տոնել: Մարիան պարտության է մատնել իրանցիներ Քարիմ Դելջոուին եւ Բեհրոզ Էդալաթիին, իսկ Հայկն առավելության է հասել տանտերերից Էրֆան Ֆանիի եւ Նիմա Մալեկիի նկատմամբ:

Նույն խմբում հանդես եկող Շուշան Սարգսյանը զիջել է իրանցի Սայեդ Սոուդմանդին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4