Կիպրոսում «Բանանցը» ստուգողական հերթական խաղն անցկացրեց: Մրցակիցը Կիպրոսի բարձրագույն խմբի առաջնությունում նախավերջինՙ 13-րդ տեղոււմ ընթացող «Անագենիսն» էր: Այդ խաղում «Բանանցի» կազմում բացակայում էին հավաքականի անդամներ Վալտեր Պողոսյանը, Գագիկ Դաղբաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը: Մրցակիցը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գնդակ խփեց ու հաղթեց 2-0 հաշվով: Երեկ «Բանանցը» վերադարձավ Երեւան: