Ադրբեջանի հյուսիսային հատվածում գտնվող Գուբայի շրջանում մարտի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները հանգեցրին նրան, որ երեկ երկրի նախագահ Ալիեւ կրտսերը ցույցերի հիմնական մեղավոր համարվող Գուբայի գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովին դարձրել է նախկին` ազատելով զբաղեցրած պաշտոնից:
«Ազերիպրես» գործակալությունը տեղեկացնում է, որ դեռեւս մարտի 1-ի երեկոյան ձերբակալված մի շարք ցուցարարներ արդեն իսկ ազատ են արձակվել:
Առավել հետաքրքրական է, որ հենց ադրբեջանական որոշ վերլուծաբաններ տեղի ունեցածի պատճառներ են նշում ինչպես որոշ իշխանական ներկայացուցիչների հակաժողովրդական քաղաքականությունը, այնպես էլ Ադրբեջանի տարբեր շրջաններում կլանների, օլիգարխների դրածո մարդկանց թալանչի ու կեղեքող վերաբերմունքը:
Մեկ այլ տեսակետի համաձայնՙ Գուբայում տեղի ունեցածի հետեւում կարող է լինել հրեական հետք, քանի որ այս շրջանի բնակչության զգալի մաս են կազմում ոչ միայն լեզգիները, այլեւ լեռնային հրեաները:
Ա. Հ.