«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2012-03-01 | #39, 2012-03-02 | #40, 2012-03-03


ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԱՊ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԻՋԵՎ

Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձ է արել մարտի 1-ին, Նոր Նորքի օպերատիվ ոստիկանական ծառայողների կողմից հայտնաբերված մեծ քանակի զենք ու զինամթերքի փաստին: Հիշեցնենք, որ Մոլդովական 12 հասցեում, դաշնակցական ազատամարտիկ Արշավիր Կարապետյանին պատկանող շինությունում հայտնաբերվել են 12 АК տեսակի առանց պահունակի ինքնաձիգ, 1 СВД տեսակի հրացան, 6 ձեռքի գնդացիր, 4 հատ հաստոցային գնդացիր, 5 նռնականետ, 3 հակատանկային նռնականետի հրթիռ, գնդացիրների տարր, 11 հակատանկային ական, մետաղյա տուփ, որի մեջ տեղադրված է եղել 73 կապսուլ-կետոնատոր, 7 պայթուցիկ, հակատանկային նռնակ, 50 հատ S1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի, 62 տրոտիլային զանգված, 19 փամփուշտների շղթա, 2 կիսաբաց մետաղյա տուփ, որոնցից մեկում եղել է 20, մյուսում` 28 տուփ 5.45 տրամաչափի փամփուշտ, պայթուցիչներ, դատարկ փամփուշտատուփեր եւ այլ տեսակի զենք ու զինամթերք։ Վահան Հովհաննիսյանը նշեց, թե եթե Ա. Կարապետյանի շինությունում է հայտնաբերվել` դեռ չի նշանակում, որ պատկանում է նրան, նա այդ կապը չի տեսնում: Եվ ոչ մի ապացույց, ըստ նրա, մատնացույց չի անում, որ զենքը Կարապետյանին է պատկանում. «Արշավիր Կարապետյանին ես գիտեմ, նա պատերազմի վետերան է եւ հարգված մարդ: Սկզբում քննությունը պետք է պարզի, թե ո՞ւմ է պատկանում զենքը: Դրանից հետո միայն կարելի է խոսել, թե ով է դրան ձեռք տվել եւ ինչո՞ւ», ասաց Հովհաննիսյանը: Նա նաեւ նշեց, թե Ա. Կարապետյանը ազնիվ մարդ է, որպես ազատամարտիկ ունի բազմաթիվ շքանշաններ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4