«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2012-03-01 | #39, 2012-03-02 | #40, 2012-03-03


ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԵՎ ԻՆՉՈՒ

Մաքսիմում տոկոս եւ մաքսիմում շահավետ պայմաններ:

14% ՀՀ դրամով ավանդ` Զարգացման Հայկական Բանկում

Ավանդ Մաքսիմում 14 %

Զարգացման Հայկական Բանկը մինչ- մայիսի 31-ը ֆիզիկական - իրավաբանական անձանց առաջարկում է ժամկետային ավանդի նոր տեսակ` խնայողական ավանդ «Մաքսիմում», 2 տարի ժամկետով, ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, Եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքով:

Զարգացման Հայկական Բանկի Հաճախորդների սպասարկման վարչության ղեկավար Աննա Անանյանը նշում է, որ բանկային համակարգում այսօր նախադեպը չունեցող այս առաջարկի գրավչությունը միայն տոկոսադրույքներում չէ: Բացի բարձրտոկոսադրույքներից, Զարգացման Հայկական Բանկի ավանդատուները, ըստ Ա.Անանյանի, պայմանագրի գործողության ողջ ընթացքում ֆինանսական դժվարություններ ունենալու դեպքում, կարող են մասամբ կամ ամբողջությամբ նվազեցնել ավանդի գումարը, որի համար կստանան ավելի բարձր տոկոսագումարներ, քան նախատեսված է բանկում գործող ցպահանջ ավանդների համար: Ավանդի խզման դեպքում տոկոսագումարի վճարումն իրականացվում է հետ-յալ սկզբունքով`

ա) եթե ավանդի գումարը նվազեցվում է պայմանագրի կնքման օրվանից 6 ամսվա ընթացքում կամ նվազեցվող գումարը գերազանցում է ավանդի գումարի 50%-ը, ապա տոկոսագումարի հաշվարկն իրականացվում է ցպահանջ ավանդի համար նախատեսված տարեկան տոկոսադրույք գումարած 2% տարեկան

բ) եթե ավանդի գումարի նվազեցումն իրականացվում է պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս հետո - նվազեցվող գումարը չի գերազանցում ավանդի գումարի 50%-ը, ապա տոկոսագումարի հաշվարկն իրականացվում է ՀՀ դրամի դիմաց` 12%, ԱՄՆ դոլարի` 9% - Եվրոյի` 7% տարեկան տոկոսադրույքներով»:

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, իսկ առավելագույնը` 50.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Զարգացման Հայկական Բանկը 2011 թվականին գրանցել է հաճախորդներից ներգրաված միջոցների աննախադեպ աճ` 115 % կամ 11.7 մլրդ ՀՀ դրամ, Ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 2.2 անգամ, իսկ ավանդատուների քանակը` 2.3 անգամ:

«Բանկն իր առջ- խնդիր է դրել երկարաժամկետ, փոխշահավետ, վստահության վրա հիմնված համագործակցություն հաստատել թե՛ մեր գործող, - թե՛ նոր կամ հավանական հաճախորդների հետ: Արդեն իսկ մեկ տարի է, ինչ նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ 10 մլն դրամին համարժեք ավանդ ունեցող հաճախորդները բանկի 14 անուն ծառայություններից օգտվում են անվճար, որոնց թվում են հաճախորդի համար այնպիսի կար-որ ծառայություններ, ինչպիսիք են` միջազգային փոխանցումների իրականացումը, կանխիկացումը, պլաստիկ քարտերի տրամադրումը - սպասարկումը, ինտերնետ-բանկ համակարգը - այլն: Ավելացնեմ, որ սպասարկման այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ» - նշում է Աննա Անանյանը:

«Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ

Մանրամասների համար` հեռախոս` 59 14 55, 59 15 15, www.armdb.com info@armdb.com


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4