«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի տոնում է իր հիմնադրման 20-ամյա հոբելյանը: Հիմնադրամի անցած ուղին անբաժան մասն է մեր անկախ հայրենիքի քսանամյա կենսագրության, որ կերտել ենք հայոց պետականության կայացմանը զուգընթաց:
Այս հոբելյանը խորհրդանիշն է հայրենիքի կարոտով միաբան աշխարհասփյուռ հայության ուժի ու անսահման նվիրումի` ի նպաստ հայրենի տան ու հողի շենացման, ի շահ նոր ու զորավոր հայրենիքի կայացման:
Այս տարիներին է, որ, միմյանց հաջորդելով, կյանք են առել ճանապարհներ, դպրոց ու հիվանդանոց, ջրագիծ ու գազատար, որոնց շնորհիվ նոր շունչ են ստացել Հայաստանի եւ Արցախի տասնյակ գյուղեր ու քաղաքներ, ուր բացվում են նոր ու լուսավոր ապագայի հեռանկարներ:
Ի սկզբանե նեցուկ լինելով հայոց պետականությանըՙ Հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը եւ շարունակում է իր երթը զարգացում ապրող երկրի հետ միասին :
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Այս տարիներին Հիմնադրամն իրագործել է ավելի 235 միլիոն դոլար արժողությամբ կենսական կարեւորության տարաբնույթ ծրագրեր:
476 կմ ճանապարհ
281 կմ ջրագիծ ու ջրատար
144 կմ գազատար
230 դպրոց ու մանկապարտեզ
424 տուն ու բնակարան
40 հիվանդանոց ու բուժկետ
24 սպորտային ու մշակութային կենտրոն
85 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր