Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացանք, որ երիտասարդ գիտնականների համար ակադեմիան սահմանել է «Ակադեմիա» ամենամյա մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչեւ 35 տարեկան անձինք, ովքեր աշխատում են Հայաստանի որեւէ գիտական կամ կրթական հաստատությունում:
Մասնակցության համար երիտասարդ գիտնականները պետք է ներկայացնեն ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրված իրենց գիտական հոդվածները: Հաղթողը կպարգեւատրվի 750 հազար դրամով եւ ԳԱԱ դիպլոմով:
Այս տարի մրցույթն անցկացվում է ֆիզիկայի ոլորտի մասնագետների համար: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 31-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն մինչեւ ապրիլի 30-ը:
Մրցույթն իրականացնում է «Գիտության զարգացման հիմնադրամը»: Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ www. sdfund.sci.am կայքում:
Ի. Պ.