Սլավիկ Հայրապետյանն ավարտեց իր ելույթները Մինսկում ընթացող գեղասահքի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում: 15-ամյա հայ գեղասահորդը, որ հաջողությամբ հաղթահարել էր որակավորման փուլը, կարճ ծրագրի կատարման ժամանակ չկարողացավ տեղ գրավել 24 մասնակիցների շարքում, որոնք իրավունք ստացան շարունակելու պայքարը մեդալների համար: Սլավիկը 43,93 միավորով 30 մասնակիցների մեջ գրավեց 26-րդ տեղը: Նրան ընդամենը 3 միավոր չբավականացրեց հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: