Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 3-րդ տուրն էլ հաջող էր ուժեղագույնների խմբում հանդես եկող Լեւոն Բաբուջյանի համար: Հաղթելով Թալիբ Բաբաեւին, Լեւոնը 3 միավորով ռուսաստանցի Օլեգ Կոռնեեւի եւ իրանցի Հոմայոն Թուֆիգի հետ 3 միավորով գլխավորում է աղյուսակը:
Տուրն անհաջող էր մեր մյուս 2 շախմատիստների համար: Արսեն Եղիազարյանն առաջին պարտությունը կրեց Մոհամադ Խադեմիի հետ մրցավեճում, իսկ Վլադիմիր Կանջարյանը 3-րդ մրցախաղում էլ զիջեց Ալի Վալիզադեհին: 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի առաջատարներ Լեւոն Բաբուջյանի եւ Օլեգ Կոռնեեւի մրցախաղը:
B խմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանն ու Մարիա Գեւորգյանը շարունակեցին հաղթարշավըՙ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակները: Մարիան հաղթեց Ամիրմորթեզա Նասաջթորշիզին, իսկ Հայկն առավելության հասավ Մուստաֆա Ռահմաթիի նկատմամբ: Մեր շախմատիստները մրցաշարի 21 մասնակիցների հետ 3 միավորով գլխավորում են աղյուսակը: