Մարտի 16-ին Կրասնոդարում տեղի ունենալիք բռնցքամարտի երեկոյի 7 մենամարտերից գլխավորը կլինի ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանի մրցավեճը քենիացի Ջեյմս Օնյանգոյի հետ: Այդ մենամարտում կվիճարկվի կիսամիջինքաշային կարգում WBC-ի վարկածով Ասիայի չեմպիոնի տիտղոսը:
23-ամյա Դավիթ Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանում, այդ երկրի քաղաքացի է, ներկայումս բնակվում է Պյատիգորսկում: Նա պրոֆեսիոնալ ռինգում 11 մենամարտ է անցկացրել, որից 10-ում հաղթել է, կրել է մեկ պարտություն: Վերջին մենամարտը նա անցկացրել է անցյալ տարվա նոյեմբերի 19-ինՙ 6-ռաունդանոց մրցամարտի 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթելով Բոգդան Բոնդարենկոյին:
Դավիթի մրցակիցը 28 տարեկան է: Նա պրոֆեսիոնալ ռինգում 12 մենամարտերից 8-ում հաղթել է, 1-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 3 պարտություն: