Երեկ առավոտյան Անկարայումՙ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրի մոտ գտնվող կայանատեղում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Ֆրանսպրեսը նշում է, որ փոքր հզորության սարքի պայթյունից վիրավորվել է մեկ մարդՙ Գերագույն դատարանի աշխատակից, որը շենքի մոտակայքում էր: Պայթյունը խուճապ է առաջացրել կայանատեղում:
Միջադեպը տեղի է ունեցել կառավարության նիստի բացումից մեկ ժամ առաջ: Որեւէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար:
Մարտի 1-ին Ստամբուլում հեռակառավարմամբ պայթեցված ռումբից վիրավորվել էին 15 ոստիկան եւ 1 քաղաքացիական անձ: Այն ժամանակ եւս որեւէ մեկը պատասխանատվություն չէր ստանձնել: