Ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը երեկ ներկայացրել է պետական բյուջեի 2012-ի առաջին ամսվա կատարողականը: Նա մասնավորապես նշել է, որ հունվարին եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3 տոկոսով կամ 1,7 մլրդ դրամով` կազմելով 58,8 մլրդ դրամ: Ծախսերը կազմել են 37.2 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0,7 տոկոսի կամ 260 մլն դրամի աճ:
Վարչության պետի ներկայացմամբՙ 2012-ի հունվար ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 55,4 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4,6 տոկոսով կամ 2,4 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով: Ըստ Գայանե Զարգարյանիՙ աճ է արձանագրվել նաեւ եկամտահարկի, ակցիզային հարկի, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Ա. Մ.