ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ այսուհետեւ «Անձնական» հետվճարային սակագնային պլանի ամսավճարը կկազմի 7500 դրամ` նախկին 10000-ի փոխարեն:
Ավելին, 200 րոպե ներառված խոսելաժամանակը, որը նախկինում տրամադրվում էր ՀՀ այլ ցանցեր զանգահարելու համար, այժմ կարելի է օգտագործել նաեւ 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, ինչպես նաեւ դեպի Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգահարելու համար: Իսկ ներառված ինտերնետի ծավալն այժմ կազմում է 500 ՄԲ` նախկին 200-ի փոխարեն:
Ներառված խոսելաժամանակից օգտվելու համար Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա անհրաժեշտ է զանգահարել «Հեռազանգ» ծառայության միջոցով:
«Անձնական» սակագնային պլանի այս փոփոխությունը կատարվել է դրա գործարկելուց հետո շուկայում ստացված արձագանքին համապատասխան: Այժմ փաթեթի բաժանորդները ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններից մատչելի գներով օգտվելու ավելի լայն հնարավորություններ ունեն:
«Անձնական» սակագնային պլանը ձայնային եւ տվյալների փոխանցման առավել մեծ ծավալներ օգտագործողների համար ծախսարդյունավետ լուծում է: Այն հարմար է ոչ միայն գործարար, այլեւ անհատական բաժանորդների համար: Փոփոխված տարբերակի շնորհիվ բաժանորդը ստանում է տեղական եւ միջազգային ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների յուրատեսակ համադրություն: Նկատենք, որ սովորաբար, եթե վերը նշված ծառայությունները տրամադրվում են առանց համադրված լուծումների, դրանք համեմատաբար ավելի բարձր սակագին ունեն: «Անձնական» սակագնային պլանն առաջարկում է գին/արժեք ամենաօպտիմալ հարաբերակցությունը` հիմնվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին կարիքների գնահատման հետազոտության արդյունքների վրա:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: