Մարտի 4-ին Գյումրիում, Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձանց համար գործում էին ՌԴ նախագահական ընտրությունների 5 ընտրատեղամասեր: Դրանցից 4-ը տեղակայված էին ռուսական ռազմաբազայի տարածքում եւ սահմանապահ ջոկատում, մեկը` ՌԴ Գյումրիում գործող գլխավոր հյուպատոսարանում:
Ընտրություններին այստեղ ընդհանուր առմամբ մասնակցել է ՌԴ 1057 քաղաքացի ոչ միայն Գյումրուց, այլ նաեւ Լոռու մարզից` Վանաձորից, Ալավերդուց, Ստեփանավանից: Ըստ հրապարակված նախնական արդյունքների, նրանցից 928-ը ձայն են տվել Վլադիմիր Պուտինի օգտին: Ժիրինովսկին ստացել է 53 քվե, Զյուգանովը` 48, Միխայիլ Պրոխորովը` 26 եւ Սերգեյ Միրոնովը` 2 ձայն:
Գ. Մ.