Ֆուտբոլի ՀՀ չեմպիոն «Ուլիսն» Անթալիայում ստուգողական երկու հանդիպում անցկացրեց Գրոդնոյի «Նեմանի» եւ Բրյանսկի «Դինամոյի» հետ ու պարտվեց միեւնույն 1-3 հաշվով: Առաջին խաղում 25-րդ րոպեին 11 մ հարվածով հաշիվը բացել էր Արսեն Բալաբեկյանը, 2-րդում եւս աչքի էր ընկել այս ֆուտբոլիստըՙ «թրջելով» հաշիվը: Հետաքրքրական է, որ Անթալիայում անցկացրած առաջին խաղում էլ «Ուլիսը» 1-3 հաշվով զիջել էր Բելառուսի «Գոմելին»:
Ցավոք «Նեմանի» հետ հանդիպման առաջին խաղակեսին լուրջ վնասվածք ստացավ Արթուր Քոչարյանը, որին անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց: Պարզվեց, որ նա կողոսկրերի հատվածում կոտրվածքներ ունի: Այնպես որ առնվազն մեկ ամիս Քոչարյանը խաղադաշտ դուրս չի գա:
Մարտի 7-ին «Ուլիսը» կմրցի «Սլավյանսկիի» հետ, իսկ մարտի 10-ին ուժերը կչափի «Ֆակելի» հետ: