Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը, որի 58 մասնակիցների թվում էին 3 հայ շախմատիստներ: Գերազանց հանդես եկավ վրացահայ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը, որը 9 հնարավորից վաստակած 7 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Ավարտական տուրում Դավիթը ոչ-ոքի խաղաց վրացի Դավիթ Ջոջուայի հետ: Նույնքան միավոր էր վաստակել նաեւ եգիպտացի Բասեմ Ամինը, որը Դավիթին զիջեց լրացուցիչ գործակիցներով:
Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 6 միավորով գրավեց 7-րդ տեղը: Ավարտական տուրում նա պարտվեց Բասեմ Ամինին, այլապես կարող էր հավակնել գլխավոր մրցանակին: 5 միավորով Գեւորգ Հարությունյանը գրավեց 18-րդ տեղը: Գեւորգը զիջեց Անդրեյ Սումետսին: