Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի հերթական 4 տուրերն այնքան էլ հաջող չէին Լեւոն Բաբուջյանի համար, որը կրելով 2 պարտություն, զիջեց առաջատարի դիրքը: 4-րդ տուրում Լեւոնն առաջին պարտությունը կրեց իր հետ աղյուսակը գլխավորող Օլեգ Կոռնեեւից: Հաջորդ տուրում նա հաղթեց Ամիր Կովսարինիային, սակայն Մոհսեն Շարբաֆի հետ մրցավեճում կրկին պարտվեց: 7-րդ տուրում Բաբուջյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Աղաեւին ու 5 միավորով ընթանում է 7-րդ տեղում:
Արսեն Եղիազարյանը 4,5 միավորով 25-րդ տեղում է: Նա տոնեց 3 հաղթանակ Ամին Տաբաթաբաեւի, Սահեբալի Աթանեջաթի եւ Սոզանկարի նկատմամբ, պարտվեց Էլդար Մուսաեւին:
3 անընդմեջ պարտություններից հետո վերջապես միավոր վաստակեց Վլադիմիր Կանջարյանը: Նա 4 մրցախաղերում իր օգտին գրանցեց 2 միավոր: 6-ական միավորով առաջատարներն են Օլեգ Կոռնեեւն ու Պոուա Իդանին:
B խմբում հանդես եկող Մարիա Գեւորգյանը 6 միավորով 5-րդ տեղում է: Նա հաղթեց Բաբակ Սեդհիին, Ամին Աբեդիին եւ Բարդիա Շեյխհասանիին: Իսկ ահա 5-րդ տուրում Մարիան միակ պարտությունը կրեց Ռեզա Միրզաջանիի հետ մրցավեճում:
5,5 միավորով 10-րդ տեղում է Հայկ Մարտիրոսյանը: Նա եւս առաջին պարտությունը կրեց 6-րդ տուրում իրանցի Ֆարյադից, իսկ մնացած 3 պարտիաներում վաստակեց 2,5 միավոր: B խմբում 6,5-ական միավորով առաջատարներն են իրանցիներ Ռեզա Միրզաջանին, Դավոդ Մուսավին եւ վրացի Սուլխան Սիրբիլաձեն: