Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Դավիթ Հարությունյանը եւ Գեւորգ Հարությունյանը 2-ական հաղթանակով են մեկնարկել Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում սկսված շախմատի միջազգային մրցաշարում: Նրանք 12 շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը: Նրանցից կես միավոր պակաս են վաստակել ֆրանսահայ Տիգրան Ղարամյանն ու բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: