Մարտի 7-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը, որ հրաժարվում է մասնակցել 2012 թվականի «Եվրոտեսիլ» երգի մրցույթին:
Այս տարվա «Եվրոտեսիլ» երգի մրցույթի համակարգող Յոն Ուլա Սանդը «Եվրոտեսիլի» պաշտոնական կայքում նշել է, որ հիասթափված է հայկական կողմի որոշումից: «Չնայած Եվրոպական հեռարձակողների միության եւ մրցույթն ընդունող հեռուստաընկերության ջանքերինՙ ապահովել հայկական պատվիրակության սահուն մասնակցությունը, եղան հանգամանքներ, որոնք մեր հսկողությունից դուրս էին, ինչն էլ բերեց այդ որոշման կայացմանը», ասել է նա:
Բաքվում կայանալիք երգի մրցույթին կմասնակցեն 42 երկրներ:
«Ազգը» մի քանի հրապարակումներով անդրադարձել էր այդ մրցույթին գնալ-չգնալու տարակարծություններին, որոնք հնչեցրել էին ե՛ւ պաշտոնատար անձինք, ե՛ւ երգիչներ ու կոմպոզիտորներ, ե՛ւ, իհարկե, թերթի աշխատակիցները: Ի վերջո, հարցը այսպես լուծվեց:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ