ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հայաստան-Եվրոմիություն օրեցօր սերտացող հարաբերությունների համատեքստում նաեւ երկկողմ համագործակցության խթանման անհրաժեշտությունը ԵՄ անդամ երկրների, մասնավորապես Գերմանիայի հետ:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում Եվրոմիության տեղեկատվական կենտրոնների ստեղծմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի ընթացքը: