ՀՀԿ-ն երեկ լրագրողներին ներկայացրեց hhk.am կայքի նորացված, եռալեզու տարբերակը, որը, ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի , ընտրություններին ընդառաջ առավել հարստացված ու ընդլայնված հնարավորություններով է լուսաբանելու Հանրապետական կուսակցության գործունեությունը: Կայքում բավական շատ տեղեկատվություն է ներմուծվել, գործում են նոր բաժիններ կուսակցության եւ նրա նախագահի գործունեության մասին` անցյալ, ընթացիկ եւ ապագա: «Նամակ նախագահին» բաժնում ընթերցողը կարող է դիմել ՀՀԿ, հետեւաբար` երկրի նախագահին: Կայքը սոցիալական ցանցերում նույնպես ներկա է` այս իմաստով նույնպես հնարավոր կլինի այստեղ առկա տեղեկություններին արձագանքել, ընդ որում` հատկապես «Նամակ նախագահին» բաժնին ուղղված հարցերն անպայման լուծում են ստանալու: Լրագրողների համար միշտ խնդիր է այս կամ այն կուսակցությանը վերաբերող տեղեկությունն արագ ճշտել տվյալ կուսակցության կայքում, հատկապես ՀՀԿ-ի կայքը օպերատիվներից չէր: Այդ իմաստով Արտակ Զաքարյանը օպերատիվություն խոստացավ:
Մ. Խ.