«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2012-03-06 | #42, 2012-03-07 | #43, 2012-03-08


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵՑԻՆ

Ֆրանսիայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր երկու առաջատարներիՙ Բասեմ Ամինի եւ Տիգրան Պետրոսյանի մրցավեճը, որոնք մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակներ էին տոնել: Առաջատարների մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Այսպիսով, Հայաստանի այս տարվա չեմպիոնն առաջին կես միավորը կորցրեց: 2 շախմատիստիՙ Պենտալա Հարիկրիշնային եւ Չանդա Սանդիպանին հաջողվեց տոնած հաղթանակների շնորհիվ եւս վաստակել 4,5 միավոր ու Տիգրան Պետրոսյանի եւ Բասեմ Ամինի հետ գլխավորել աղյուսակը:

Առաջատար քառյակից կես միավորով հետ են մնում Դավիթ Հարությունյանն ու Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Դավիթը հաղթեց Էմանուել Պրեվոտին, Մխիթարյանը պարտության մատնեց Ալեքսանդր Կովչանին:

Զավեն Անդրեասյանը, Տիգրան Ղարամյանն ու Գեւորգ Հարությունյանը վաստակել են 3,5-ական միավոր: Անդրեասյանն ու Ղարամյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Մարչին Թազբիրի եւ Մանուել Ապիկելայի հետ, իսկ Հարությունյանը հաղթեց Լյուբով Կոստյուկովային:

3-ական միավոր ունեն ԱՄՆ-ում բնակվող Տաթեւ Աբրահամյանը եւ ռուսաստանցի Կարինա Համբարձումովան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4